Թրամփը դադարեցնում է Green Card վիճակախաղը

Թրամփը դադարեցնում է Green Card վիճակախաղը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցնում է Green Card վիճակախաղը: «Այսօր ես սկսում եմ Ներգաղթային վիզաների վիճակախաղի դադարեցման գործընթացը», - հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի ահաբեկչությունից հետո:

«Ես խնդրելու եմ Կոնգրեսին անմիջապես նախաձեռնել ծրագրի դադարեցման գործընթացը: Բազմազանության վիճակախաղ՝ գեղեցիկ է հնչում, բայց ոչ մի գեղեցիկ բան չի պարունակում: Մենք ցանկանում ենք անմիջապես դադարեցնել բազմազանության վիճակախաղը: Մենք ցանկանում ենք ունենալ արժանիքների հիման վրա մեր երկիր մուտք գործող ներգաղթյալներ, որը թույլ կտա մարդկանց ներգաղթի իրավունք ստանալ նրանց գիտելիքների հիման վրա», ասել է ԱՄՆ նախագահը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Հոկտեմբերի 31-ին ահաբեկչական գործողություն է իրականացվել Նյու Յորքում: Տեղական ժամանակով մոտ 15:00-ին Ստորին Մանհեթենում ավտոմեքենան, որի ղեկին երիտասարդ տղամարդ էր նստած, մխրճվել է ամբոխի մեջ: Որոշ ժամանակ անց մեքենան բախվել է դպրոցական ավտոբուսի և կանգ է առել:Իշխանությունները պատահարը որակել են որպես ահաբեկչություն: 6 մարդ մահացել է տեղում, ևս 2-ը՝ հիվանդանոցում, ստացած վիրավորումներից: Զոհվածների թվում կան Արգենտինայի և Բելգիայի քաղաքացիներ: Եվս 11 տուժած կա հիվանդանոցներում ծանր վիճակում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---