Շախմատի ԵԱ. Տղամարդիկ Հունգարիայի հետ ոչ ոքիից հետո կխաղան Ադրբեջանի հետ

Շախմատի ԵԱ. Տղամարդիկ Հունգարիայի հետ ոչ ոքիից հետո կխաղան Ադրբեջանի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում ոչ ոքի է խաղացել Հունգարիայի թիմի հետ՝ 2:2:

Իրենց պարտիաները ոչ ոքի են ավարտել Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Շախմատի Եվրոպայի առաջնությունում նոյեմբերի 2-ին հանգստյան օր է:

Նոյեմբերի 3-ին կայանալիք 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կհանդիպի Ադրբեջանի թիմի հետ:

Հինգերորդ տուրից հետո ՀՀ ընտրանին զբաղեցնում է 4-րդ տեղը:

Հայաստանի կանանց հավաքականը խոշոր՝ 0:4 հաշվով զիջել է Վրաստանի թիմին: Պարտություն են կրել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Կուրսովան:

Կանանց հավաքականը Վրաստանին պարտվելուց հետո նահանջել է 13-րդ հորիզոնական և նոյեմբերի 3-ին կխաղա Հունգարիայի թիմի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---