17:00-ի տվյալներով ՀՀ նախագահի ընտրություններին քվեարկել է ընտրողների 57,17 տոկոսը

PanARMENIAN.Net - 17:00-ի տվյալներով ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցել են 1 357 664 ընտրողներ կամ ձայնի իրավունք ունեցող ընտրողների 57,14 տոկոսը: Այդ մասին հայտարարել է ԿԸՀ-ի ներկայացուցիչ Կարեն Փոլադյանը:



Նշենք, որ Հայաստանի ԿԸՀ-ն ուղիղ եթեր է դուրս գալիս յուրաքանչյուր երեք ժամը մեկ, իսկ 24:00-ից հետո քվեարկության արդյունքները կներկայացվեն ամեն ժամը մեկ: Ընտրատեղամասերը կփակվեն 20:00-ին: Ըստ Ոստիկանության պաշտոնական տվյալների, համահանրապետական ընտրություններին կարող են մասնակցել 2 328 320 ընտրողներ: Ընտրություններին հետեւելու են շուրջ 14 հազար դիտորդներ 39 տեղական եւ 6 միջազգային կազմակերպություններից:



Ըստ հայկական օրենսդրության ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան փետրվարի 20:00-ից ոչ ուշ, իսկ վերջնական արդյունքը` յոթ օր անց:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---