2 նոյեմբերի 2017 - 12:07 AMT
ԱՄՆ-ում որոնում են Նյու Յորքի ահաբեկչության հնարավոր հանցակցին. Նա ևս Ուզբեկստանից է

ԱՄՆ-ում որոնում են հոկտեմբերի 31-ին Նյու Յորքի ահաբեկչության հնարավոր հանցակցին, որը ևս Ուզբեկստանի քաղաքացի է: Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) նոյեմբերի 1-ին 32-ամյա տղամարդու հետախուզում է հայտարարել, որին իրավապահները մտադիր են հարցաքննել: CNN հեռուստաընկերությունը հայտնել է նրա անունը՝ Մուհամմադզոիր Կադիրով:

Ենթադրյալ հանցագործին մեղադրանք է ներկայացվել ահաբեկչությունից անմիջապես հետո: Նրան կասկածում են 8 մարդու սպանության և ահաբեկչական «Իսլամական պետությանն» աջակցելու մեջ, գրում է Deutsche Welle-ն:

Ինչպես ասվում է հայտարարության մեջ, կասկածյալը խոստովանել է, որ իրեն «ոգեշնչել է» ԻՊ-ն: Նա մտադիր էր հնարավորինս շատ մարդ սպանել:

Հոկտեմբերի 31-ին ահաբեկչական գործողություն է իրականացվել Նյու Յորքում: Տեղական ժամանակով մոտ 15:00-ին Ստորին Մանհեթենում ավտոմեքենան, որի ղեկին երիտասարդ տղամարդ էր նստած, մխրճվել է ամբոխի մեջ: Որոշ ժամանակ անց մեքենան բախվել է դպրոցական ավտոբուսի և կանգ է առել:Իշխանությունները պատահարը որակել են որպես ահաբեկչություն: 6 մարդ մահացել է տեղում, ևս 2-ը՝ հիվանդանոցում, ստացած վիրավորումներից: Զոհվածների թվում կան Արգենտինայի և Բելգիայի քաղաքացիներ: Եվս 11 տուժած կա հիվանդանոցներում ծանր վիճակում:

Ընթերցեք նաև. Թրամփը դադարեցնում է Green Card վիճակախաղը