Կոսովոյի սերբերը հարձակվել են Միտրովիցայում ՄԱԿ-ի առաքելության վրա

PanARMENIAN.Net - Կոսովոյի սերբերը, որոնք բողոքում են երկրամասում անկախության հռչակման դեմ, որտեղ իրենք բնակվում են, այսօր անկարգություններ են հրահրել Յարինյե բնակավայրում: Մի քանի հարյուր տեղի բնակիչներ այրել են վերահսկիչ անցագրային կետը եւ մի շարք այլ օբյեկտներ, ինչպես նաեւ մոտակայքում գտնվող միջազգային ոստիկանության եւ Կոսովոյի ոստիկանական ծառայության ծառայողական ավտոմեքենաները: Հազարավոր սերբեր են մասնակցում Բելգրադում ընթացող ցույցերին: Կոսովսկա-Միտրովիցա քաղաքի սերբական մասում, որ գտնվում է Կոսովոյի հյուսիսում, նռնակների պայթյուններով ամբողջությամբ ոչնչացվել են ՄԱԿ-ի առաքելության երկու ծառայողական ավտոմեքենաներ:



Լիովին կամ մասնակիորեն այրվել են Կոսովոյում ՄԱԿ-ի Առաքելության մաքսային ծառայությանը, ոստիկանությանը, KASA բանկին պատկանող եւ տասը այլ ավտոմեքենաներ: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները չեն փորձել կանխել հարձակումը եւ հետեւել են կատարվածին անվտանգ տարածությունից: Նախադեպը անցել է առանց մարդկային զոհերի, նյութական վնասի չափը, հավանաբար, էական կլինի:



Ինչպես հայտարարել է Կոսովոյի ոստիկանական ծառայության ներկայացուցիչ Վետոն Էլշանին, Կոսովոյի հյուսիսային մասում, ուր հիմնականում սերբեր են բնակվում, գործուղվել են միջազգային խաղաղապահ համակազմի ուժեղացված ստորաբաժանումներ` ՆԱՏՕ-ի (KFOR) եւ ՄԱԿ-ի ոստիկանության հրամանատարությամբ, նոր միջադեպերից խուսափելու համար:



Ըստ KFOR-ի ներկայացուցիչ գնդապետ Բետրան Բոննոյի, «KFOR-ի ուժերը կգործարկվեն ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---