Tesla-ն հետաձգում է Model 3 էլեկտրամոբիլի թողարկումը

Tesla-ն հետաձգում է Model 3 էլեկտրամոբիլի թողարկումը

PanARMENIAN.Net - Tesla ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ հետաձգում է ամսական 5000 Model 3 էլեկտրական մարտկոցով աշխատող մեքենայի թողարկման ժամկետները մինչև 2018-ի սկիզբ:

BBC-ի փոխացմամբ` էլեկտրամոբիլ արտադրող խոշոր ամերիկյան ընկերությունը մեքենայի սերիական թողարկումը պետք է սկսեր այս տարվա դեկտեմբերից: Սերիական արտադրության նոր ժամկետի անհարժեշտություն առաջացել է ընկերության ակտիվների ամենաբարձր` 5% կորստից հետո:

Ընկերության գործադիր տմօրեն Իլոն Մասկի խոսքով` չնայած մեծ հիասթափությանը, իրենք այժմ գիտեն ինչպես պետք է հաղաթահարեն խնդիրը:Երեք ամսվա ընթացքում ընկերության կորուստը հասել է $619 մլն-ի: Նախորդ տարի այն ունեցել էր $29.9 մլն շահույթ:

Հուլիսին Tesla ընկերությունը սկսել էրառաջինTesla Model 3էլեկտրամոբիլի վաճառքը: Model 3 բազային մոդելի արժեքը, որի մարտկոցի լիցքավորումը հաշվարկված է 345 կմ ճանապարհի համար, կկազմի35.000 դոլար: Դա 2,4 անգամ էժան է Tesla-ի առաջին 2 մոդելից՝ Model S-ից և Model X-ից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---