Զեկույց. ՀՀ-ն 5 կետով բարելավել է դիրքը գենդերային անհավասարության վարկանիշում

Զեկույց. ՀՀ-ն 5 կետով բարելավել է դիրքը գենդերային անհավասարության վարկանիշում

PanARMENIAN.Net - Հայաստանը 5 կետով բարելավել է իր դիրքը Համաշխարհային տնտեսական ֆորումի գենդերային անահավասարության 2017 թվականի վարկանիշում` նախորդ տարվա 102-ի փոխարեն` 97-րդ տեղում է:

Գենդերային անհավասարության գլոբալ վարկանիշում ընդգրկված 144 երկրի ցուցանիշը ձևավորվում է չորս հիմնական գործոնով` տնտեսական մասնակցություն և հնարավորություններ, կրթության հասանելիություն, առողջապահություն, քաղաքական ներգրավվածություն:

Վարկանիշի համաձայն` Հայաստանը զգալի բարելավել է դիրքը կանանց և տղամարդկանց տրվող աշխատավարձերի հավասարության առումով` նախորդ տարվա 50-ից 41-րդ տեղին հավակնելով: Հայաստանը շարունակում է, սակայն, երկրորդ տեղը զբաղեցնել աշխարհում` Չինաստանից հետո, տղա և աղջիկ երեխաների ծնելիության անհավասարության մակարդակով:

Հարևան Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան ու Իրանն այս տարի նահանջ են գրանցել աղյուսակում` Վրաստանը 2016-ի նկատմամբ դիրքերը զիջել է 4, Ադրբեջանը` 12, Թուրքիան ը Իրանը 1 սանդղակով` համապատասխանաբար հայտնելով 94-րդ, 96-րդ, 131-րդ և 140-րդ տեղերում:

Իսլանդիան շարունակում է մնալ գենդերային հավասարության ամենաբարձր մակարդակն ունեցող երկիրն աշխարհում: Վարկանիշի վերջին սադղակներում Եմենը, Պակիստանն ու Սիրիան են:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---