Վարչապետ. Բիզնես միջավայրը Հայաստանում բարելավվել է

Վարչապետ. Բիզնես միջավայրը Հայաստանում բարելավվել է

PanARMENIAN.Net - Բիզնես միջավայրը Հայաստանում բարելավվել է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ վստահ է դրանում:

Ըստ վարչապետի՝ բիզնես միջավայրի բարելավման մասին խոսում են թե գործարարները, թե տարբեր երկրների դիվանագետները, որոնք պաշտպանում են իրենց երկրների բիզնեսի շահերը, հայտնում է Panorama.am-ը:

«Թեթևացրել ենք և հարկային, և սահմանային անցակետերի մեխանիզմները, և ԱԱՀ-ի վերադարձը, լիցենզիաների տրամադրումը և այլն: Բացի այդ, այսօր բիզնեսը կառավարության անդամների հետ հանդիպման որևէ խոչընդոտ չունի»,- ընդգծել է վարչապետը:

Կարեն Կարապետյանը նաև հայտնել է, որ միջազգային տարբեր վարկանիշերում Հայաստսնն արձանագրել է առաջընթաց:

Անդրադառնալով Համաշխարհային բանկի Doing Business՝ «Գործարարությամբ զբաղվելը», 2018 թվականի զեկույցին՝ վարչապետն ասել է, որ ունենք և լավ, և վատ ցուցանիշեր: Թույլ կետերը վերաբերում են դատական համակարգին, սնանկացման ինստիտուտներին, ինչպես նաև բանկերում վարկերի տրամադրմանը:

Միաժամանակ Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունն ունի շատ հստակ ծրագիր, որի իրականացման համար ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով:

Հայաստանը բիզնեսով զբաղվելու դյուրինությամբ զիջել է իր դիրքերն աշխարհում: Համաշխարհային բանկի «Գործարարություն 2018. բարեփոխումների իրականացում աշխատատեղերի ստեղծման համար» զեկույցի համաձայն՝ 2017-ին Հայաստանը 47-րդ հորիզոնականում է՝ նախորդ տարվա 38-ի համեմատ:

Նախկինում հրապարակված վարկանիշի համեմատ անկման պատճառն, ըստ ՀԲ հաղորդագրության, այլ տնտեսությունների գործարարության կարգավորման միջավայրերի նշանակալի բարելավումները, մեթոդաբանական շտկումները և տվյալների վերանայումներն են:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---