Venezia Eventi. Հայերը միշտ են առաջ եղել ժամանակից

Venezia Eventi. Հայերը միշտ են առաջ եղել ժամանակից

PanARMENIAN.Net - Իտալական Venezia Eventi պարբերականը մեծ հոդված է հրապարակել հայերի ու Հայաստանի մասին՝ անդրադառնալով նաև հայ-իտալական դարավոր կապերին:

Հեղինակը պատմում է, որ 1717-ին մի քանի հայ վանականներ Մխիթար Սեբաստացու գլխավորությամբ, փրկվելով թուրքերի հետապնդումներից, հասել են Վենետիկ, որտեղ նրանց են նվիրել Սբ Ղազար կղզին, գրում է «Sputnik Արմենիան»:

Վենետիկում գտնվող Սուրբ Ղազար կղզին հայ մշակույթի կարևորագույն կենտրոններից է, գրում է պարբերականը: Նշվում է, որ Սբ Ղազարի վանքում 170.000 հին տպագիր գիրք և 4500 ձեռագիր է պահվում:

Նշվում է նաև, որ հայ մշակութային ժառանգության մոտ 60 տոկոսը ոչնչացվել է Ցեղասպանության և դրան հաջորդած տարիներն:

Հեղինակը շեշտում է, սակայն, որ հայ-իտալական կապերը շատ ավեի վաղեմի են՝ հիշեցնելով, որ օրինակ Վենետիկի բնակիչները մինչ օրս ծիրանին armelin են ասում, և որ Մարկո Պոլոն հյուրընկալվել է Արտաշատում:

Խոսելով հայ ժողովրդի ազգային առանձնահատկությունների մասին՝ հեղինակը գրում է, որ դարեր շարունակ մահմեդականներով շրջապատված այդ փոքր ժողովուրդը հատուկ իմաստություն ունի:

Անդրադառնալով Հայաստան կատարած այցին՝ հեղինակը գրում է, որ դա անմոռանալի փորձառություն էր՝ հրաշալի վանքեր Արարատի ստորոտում, հնագիտական հուշարձաններ, որոնք պահպանվում են ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից, վեհաշուք կիրճեր: «Հայկական քաղաքակրթության վաղեմության մասին է վկայում 6000 տարվա պատմություն ունեցող Քարահունջը»,-ասվում է հոդվածում:

Անդրադառնալով 301-ին քրստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու փաստին՝ հոդվածի հեղինակը գրում է՝ «նրանք միշտ են առաջ եղել ժամանակից»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---