ՆԱՏՕ-ի զորքերը կենտրոնանում են Կոսովոյի եւ Սերբիայի սահմանին

PanARMENIAN.Net - Կոսովոյի տարածքում տեղակայված ՆԱՏՕ-ի զորքերը կենտրոնացվում են Սերբիայի հետ սահմանին` տարածաշրջանի հյուսիսում: Ըստ Կոսովոյում Հյուսիսատլանտյան առաքելության (KFOR) ներկայացուցիչ, գնդապետ Բերտրան Բոննոյի, խոսքը գնում է սերբական շրջաններում իրադրությունը կարգավորելու մասին, որտեղ տեղական ազգայնականները հարձակում էին կատարել ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցչությունների վրա, ինչպես նաեւ անցագրային կետերի վրա` սերբ-կոսովյան վարչական սահմանին:



ՆԱՏՕ-ի հրամանատարությունը հայտարարում է, որ զինվորականները արդեն այս պահին պատրաստ են խառնվել իրադրությանը: Այլ տվյալներով, խաղաղապահներն արդեն ժամանալ են այն կայաններից մեկի մոտ, որը հրդեհվել էր: Չճշտված տվյալներով, Կոսովոյի հյուսիսում աճում է լարվածությունը եւ անկարգություններ են կատարվում: Ինչպես հայտնել են երեքշաբթի Պրիշտինայում, մասնավորապես, տարածաշրջանի սերբական փոքրամասնությունները անկարգություններ են կազմակերպում եւ հրդեհում են վարչական շենքերը Կոսովոյի հյուսիսում Զուբեն Պոտոկ բնակավայրի շրջանում: Որոշ տվյալներով, այդ վարչական շենքերը հանդիսանում են Սերբիայից Կոսովո բեռների փոխադրման մաքսային կետերը, հաղորդում է Reuters-ը:



Վերջին օրերին, հաղորդագրություններ էին ստացվում այն մասին, որ տասնյակ սերբ ազգայնականներ փորձում են ներխուժել Միտրովիցա քաղաքի շրջան, որպեսզի խոչընդոտեն Կոսովոյի եւ սերբերով բնակեցված տարածաշրջանի բաժանմանը: Սերբիայի ոստիկանությունը փորձում էր թույլ չտալ դա, սակայն ակնհայտ է, որ իրադրությունը դուրս է գալիս վերահսկողությունից:



Կոսովոն անկախություն է հռչակել փետրվարի 17-ին: Ներկա դրությամբ Կոսովոյի անկախությունը ճանաչել են Ավղանստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Ֆրանսիան եւ Ավստրալիան: Եւս մի քանի երկիր հայտարարել են, որ կանեն դա առաջիկա օրերին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---