Հայկական Triple-E համալրված իրականության հարթակն իր ֆունկցիաներով եզակի է աշխարհում

Հայկական Triple-E համալրված իրականության հարթակն իր ֆունկցիաներով եզակի է աշխարհում

PanARMENIAN.Net - Հայկական ստարթափը մշակել է Triple-E համալրված իրականության հարթակը, որը թույլ է տալիս, առանց հատուկ տեխնոլոգիական հմտություններ ունենալու, գործի դնել երևակայությունը և ստեղծել սեփական լրացված վիրտուալ իրականությունը: Գաղափարը մշակվել է IMB նորարական տեխնոլոգիական կենտրոնի նախաձեռնած ստարթափ գաղափարների զարգացման ծրագրի շրաջանակում:

PanARMENIAN.Net ի հետ զրույում Triple-E համահիմնադիր Մանե Վարոսյանն ասաց, որ լրացված իրականության այս ծրագիրը եզակի է ամբողջ աշխարհում՝ իր բազմաֆունկցիոնալությամբ:

«Այս գործիքը կարելի է կիրառել տարբեր ոլորտներում՝ գովազդ, մարքեթինգ, ճարտարապետություն, դիզայն և այլն. գործիքի միջոցով կարելի է կրեատիվ գովազդային հոլովակներ ստեղծել, առցանց ճարտարապետական մակետներ նախագծել»,-ասում է նախագծի համահիմնադիրը:

Նախագծի համահիմնադրի խոսքով՝ իրենք այժմ գործակցում են հիմնականում տեղական մարքեթինգային ընկերությունների հետ և ջանքեր են գործադրում նաև միջազգային շուկա դուրս գալու ուղղությամբ:

Ծրագիրն ունի նաև բջջային հավելված, որը հասանելի է Android և iOS համակարգերի համար:

Triple-E նախագծի առաջխաղացմանը նպաստում է Եվրոպական միության և GIZ-ի (Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն) համաֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---