Քոչարյան. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են

Քոչարյան. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շրջանակներում Հայաստանի և Արդբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված է: Այդ մասին հայտարարեց ՀՀ ԱԳ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում:

Փոխնախարարը հավելել է, սակայն, որ ժամկետների մասին դեռ ոչինչ հայտնի չէ, գրում է Aysor.am-ը:

«Հանդիպում նախատեսված է։ Չեմ կարող ասել՝ երբ կլինի։ Պայմանավորվածություն կլինի ու այդ մասին կհայտարարվի», - ասել էփոխնախարարը։

Ադրբեջանի ԱԳ նախարր Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովը կարող են հանդիպել նոյեմբերի 16-ին Մոսկվայում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունների շրջանակում: Մամեդյարովը նշել է, որ հանդիպելու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ նոյեմբերի 16-ին Մոսկվայում:

ամեդյարովը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման հարցը Թեհրանում քննարկվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---