Ընտրությունները Հայաստանում. Հրապարակվել են exit-poll-ի արդյունքները

PanARMENIAN.Net - Populus բրիտանական կազմակերպությունը, որը Հայաստանի Հանրային Հառուստատեսության պատվերով exit-poll է անցկացրել Հայաստանի նախագահական ընտրություններին, ներկայացրել է 126 ընտրատեղամասերի արդյունքները: Հայաստանի նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուների շարքում առաջատար դիրքեր է գրավում Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: Նրան իրենց ձայներն են տվել 57,1 տոկոսը: Երկրորդ տեղում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է` 17,4 տոկոսով, նրան հետեւում է «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը` 14,6 տոկոսով, չորրորդ տեղում է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Դաշնակցության անդամ Վահան Հովհաննիսյան: Մյուս բոլոր թեկնածուները` Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը, Տիգրան Կարապետյանը, Արման Մելիքյանը եւ Արամ Հարությունյանը 1 տոկոսից քիչ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---