Լավրով. ԵԱՀԿ ՄԽ-ն կարևոր դեր ունի ԼՂ կարգավորման գործում 3 նոյեմբերի 2017 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը սատարում է ԵԱՀԿՄինսկի խմբի ջանքերին ղարաբաղյան կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հանդիպմանն ընդառաջ: Գրեմինգերը ԵԱՀԿ նախագահ է նշանակվել հուլիսին՝ փոխարինելով Լամբերտո Զանիերին, որը ստանձնել է ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների գծով գերագույն հանձնակատարի պաշտոնը: Ինքը Լավրովը բանակցություններից առաջ հայտարարել է, որ «ԼՂ կարգավորման գործում կողմերի հետ մեկտեղ հիմնական դերակատարություն ունեն նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները»: Լավրովը նաև նշել է ռուսական կողմի շահագրգռվածությունը ԵԱՀԿ առավել ակտիվ դերակատարության և այն հարցերում, որոնք առնչվում են «Անդրկովկասում, Բալկաններում կայունության վերաբերյալ Ժնևյան բանավեճերին»: «Շեշտում եմ մեր աջակցությունը ԵԱՀԿ դերակատարությանը ղարաբաղյան և մերձդնեստրյան հիմնահարցերում, Անդրկովկասում կայունության վերաբերյալ Ժնևյան բանավեճերում, ինչպես նաև կառուցողական գործունեությանը Բալկաններում»: Բանակցությունները կայանալու են նոյեմբերի 3-ին Մոսկվայում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |