3 նոյեմբերի 2017 - 14:08 AMT
Հրանուշ Հակոբյան. ՀՀ նախագահը փայլուն է իրականացնում իր գործառույթները, պետք է աշխատի

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ոչ մի պատճառ չի տեսնում, որը կխանգարեր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին շարունակել պաշտոնավարել 2018-ի ապրիլից հետո։

«Եթե ՀՀ նախագահն այսօր փայլուն ձևով իր գործառույթներն իրականացնում է, ուրեմն նա պետք է շարունակի աշխատել, ի՞նչ եք ուզում», - ասել է նա լրագրողներին ՝ հորդորելով սպասել. «Ես հիմա այդ հարցի պատասխանը չեմ տալու, կգա ժամանակը կիմանաք», գրում է Aysor.am-ը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ինքն ուզում է պաշտոնավարել նաև 2018-ի ապրիլից հետո նախարարը նշել է, որ չի ուզում իր ցանկությունների մասին խոսել՝ կրկին հորդորելով սպասել։

«Ես չեմ որոշում։ Ես ՀՀԿ անդամ եմ։ Երբ կգա ժամանակը, կքննարկենք», - նշել է.Հակոբյանը: