Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրողների 69,25 տոկոսը

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցել է 1 մլն. 641 հազար 672 ընտրող, ինչը կազմում է ընտրության ձայն ունեցողների 69, 25 տոկոսը: Այդ մասին հայտարարել է ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանը:



Հիշեցնենք, որ ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով 20:00-ին: 24:00-ից հետո ՀՀ ԿԸՀ-ն ամեն ժամ ներկայացնելու է քվեարկության նախնական արդյունքները: Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն, համահանրապետական ընտրություններին կարող է մասնակցել 2 238 320 ընտրող: Ընտրություններին հետեւել են 14 հազար դիտորդներ 39 տեղական եւ 6 միջազգային կազմակերպություններից:



Հայկական օրենսդրության համաձայն, ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան փետրվարի 20-ին ժամը 20:00-ից ոչ ուշ, իսկ վերջնական արդյունքը` յոթ օրից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---