Վթար Ադրբեջանի նավթային հանքահորում. Կան տուժածներ

Վթար Ադրբեջանի նավթային հանքահորում. Կան տուժածներ

PanARMENIAN.Net - Վթար է տեղի ունեցել Ադրբեջանի պետական նավթային կորպորացիայի (SOCAR) նավթային հանքահորում: Երկու մարդ է տուժել, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը:

«Վթարը տեղի է ունեցել համալիր հորատման աշխատանքների «Գարադաղ» տեղամասի №490 հանքահորում: Վթարի հետևանքով 2 մարդ է տուժել»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Այժմ հետաքննվում են վթարի պատճառները:

Ինչպես հայտնել է առողջապահության նախարարության մամուլի ծառայության աշխատակից Սաֆայա Ահմեդովան, նավթագործ Ֆիկրեթ Գյոզալովի վիճակը ծանր է՝ նա գանգուղեղի վնասվածք է ստացել և հոսպիտալացվել է: Մյուս նավթագործ Ջավադ Ադիլովի վիճակը կայուն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---