2018-ին մոտ 600 հայի անուն կուղարկվի Մարս

2018-ին մոտ 600 հայի անուն կուղարկվի Մարս

PanARMENIAN.Net - 2018-ին NASA-ն Մարս կուղարկի InSight հետազոտող զոնդը, որտեղ սիլիկոնային չիպ տեղադրված կլինի ակցիային մասնակցելու ցանկություն հայտնած մարդկանց անուններով:

Մասնակիցների թվում 590 հայ կա Հայաստանից, որոնք հասցրել են գրանցվել NASA-ի կայքում և ուղարկել իրենց տվյալները:

Ընդհանուր առմամբ ակցիային մասնկցել է 2,4 մլն մարդ, այդ թվում առավելագույն քանակը ԱՄՆ-ից՝ 653.000: Գրանցվածների թվում 260.000 չինացի կա, 63.500 ռուսաստանցի: Բոլոր մասնակիցների անունները Մարս կհասնեն 2018-ին:

Անունների նման հավաքագրում առաջին անգամ անցկացվել է 2015-ին, այն ժամանակ հավաքվեց 827.000 անուն: 2017-ի հոկտեմբերի սկզբին գործակալությունը երկրորդ փուլը մեկնարկեց, որն ավարտվել է նոյեմբերի 1-ին: Այժմ հայտերի ընդունումը դադարեցրվել է, սակայն կարելի է թողնել էլփոստի հասեն և NASA-ն կիրազեկի հաջորդ փուլի ժամանակ:

InSight զոնդը Մարս կհասնի 2018-ին նոյեմբերին: Այն մոլորակի վրա սեյսմագիր սարք է տեղադրելու՝ հետևելու համար ներքին ապարների շարժին ու երկնաքարերի հարվածներին: Դա կօգնի գիտնականներին ավելին իմանալ մոլորակի կառուցվածքի մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---