Եվրոպայում էլեկտրամոբիլների արագ լիցքավորման կայանների ցանց կստեղծվի

Եվրոպայում էլեկտրամոբիլների արագ լիցքավորման կայանների ցանց կստեղծվի

PanARMENIAN.Net - BMW-ն, Daimler-ը, Ford-ը և Volkswagen-ը՝ իր Audi և Porsche դուստր ձեռնարկությունների հետ, 2020 թվականին էլեկտրական շարժիչով աշխատող մեքենաների արագ լիցքավորման 400 կայան կստեղծեն ամբողջ Եվրոպայում:

Էլեկտրամոբիլների լիցքավորման համաեվրոպական ցանցը կոչվելու է Ionity:

Techcrunch կայքի փոխանցմամբ՝ մեքենաշինության համաշխարհային հսկաների այս միասնական նախաձեռնությունն ուղղված է եվրոպական երկրներում տրանսպորտային ենթակառուցվածքները էլեկտրական շարժիչով աշխատող մեքենաներին համապատասխանեցնելուն:

Մինչև 2017-ի ավարտը ցանցը կունենա 20 լիցքավորման կայան, 2018-ին նախատեսվում է կայանների թիվը հասցնել 50-ի: «Այս միասնական նախաձեռնությունը կմեծացնի պահանջարկը էլեկտրական մարտկոցներով աշխատող մեքենաների նկատմամբ ամբողջ Եվրոպայում»,-գրում է կայքը:

Էլեկտրական շարժիչով մեքենաների արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերություն է ամերիկյան Tesla Motors-ը, որն այս տարի ամենամատչելի էլեկտրամոբիլի սերիական արտադրություն է սկսել: Էլեկտրամոբիլների սերիական արտադրության մասին հայտարարել են նաև ճապոնական Honda-ն և Toyota-ն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---