Թուրքիայում հայ զինվորի սպանության գործը կվերաքննվի 4 նոյեմբերի 2017 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի զինված ուժերում պարտադիր ծառայության ժամանակ 2011թ. ապրիլի 24-ին սպանված հայազգի Սևակ Բալըքչըի գործը 6 տարի անց կրկին կքննվի, սակայն այս անգամ՝ քաղաքացիական դատարանում: Սևակ Բալըքչըի պանության գործով դատական առաջին նիստը տեղի կունենա 2018թ. փետրվարի 8-ին, Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք շրջանի դատարանում, հայտնում է Ermenihaber-ը Haberturk լրատվամիջոցի վրա հղումով: Բալըքչըն սպանվել էր 2011թ. ապրիլի 24-ին թուրք զինվոր Քըվանչ Աղաօղլուի արձակած կրակից: Վերջինս դատապարտվել էր 4.5 տարվա ազատազրկման: 2013թ. դատարանի կողմից ընդունված որոշմամբ՝ Աղաօղլուն ոչ թե դիտավորյալ, այլ՝ զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով էր սպանել Սևակին: Սակայն Բալըքչը ընտանիքը, դիմելով վճռաբեկ ռազմական դատարան, բողոքարկել էր վերոնշյալ որոշումը: Դատարանը բավարարել էր ընտանիքի բողոքը և գործը հետ էր ուղարկել դատարան: Քանի որ Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում վերացվեցին բոլոր ռազմական դատարանները, հայազգի զինվորի գործը քննվելու է քաղաքացիական դատարանում: Բալըքչըի ծնողները համոզված են, որ իրենց որդին սպանվել է ազգային թշնամանքի հողի վրա: Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը` Տավուշի գյուղերի մասին. Ոչ ոք չի հանձնում՝ դեմարկացիա ենք անում Նա վստահեցրել է, որ այն, ինչ Հայաստանինն է, ՀՀ իշխանությունը դեմարկացիայի է ենթարկելու, իսկ այն, ինչ Ադրբեջանինն է, կարող է մնալ նրանց ՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Այն նախատեսված է ապրիլին Իսպանիայում Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Հայաստանյան շոու-բիզնեսի ամենապահանջված ներկայացուցիչները ելույթ են ունենում Fastexverse վիրտուալ տիրույթում ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները մայիսին կրկին կհանդիպեն Սիմոնյանը կառուցողական է գնահատել Գաֆարովայի հետ նախորդ հանդիպումը |