4 նոյեմբերի 2017 - 11:35 AMT
Շախմատի ԵԱ. Տղամարդկանց հավաքականը զիջել է Ադրբեջանին, կանայք հաղթել են Հունգարիային

Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում 1.5:2.5 հաշվով զիջել է Ադրբեջանի հավաքականին:

Թիմերի առաջատարների պարտիայում Լևոն Արոնյանը հաղթել է Շահրիյար Մամեդյարովին: Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի է խաղացել, իսկ Սերգեյ Մովսեսյանն ու Հրանտ Մելքումյանը պարտություն են կրել, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Հունգարիայի թիմին:

Առաջին և երրորդ խաղատախտակների առջև հաղթական միավորներ վաստակեցին Էլինա Դանիելյանը և Մարիա Կուրսովան: Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը ոչ-ոքի խաղացին: