4 նոյեմբերի 2017 - 13:25 AMT
Ռոնալդուն՝ 2016-ի լավագույն ռմբարկու ըստ IFFHS-ի

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է 2016-ի լավագույն ռմբարկու ըստ IFFHS-ի՝ Ֆուտբոլի և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի:

Անվանակարգում հաշվի են առնվում այն գոլերը, որոնք իրացվել են ակումբի և ազգային թիմի միջազգային խաղերում:

2016-ին Ռոնալդուն 24 գնդակ է խփել՝ 11-ը «Ռեալի» կազմում, 13-ը՝ Պորտուգալիայի հավաքականի, առաջ անցնելով Լիոնել Մեսսիից, որի հաշվին 21 գնդակ կա, և Էդինսոն Կավանիից, որի հաշվին 18 գնդակ կա: Այսպիսով Ռոնալդուն երրորդ անգամ է արժանանում IFFHS-ի մրցանակին՝ գերազանցելով Մեսսիին, որի հաշվին այդպիսի 2 մրցանակ կա, գրում է sports.ru-ն:

Նախկինում Ռոնալդուն արժանացել է IFFHS-ի մրցանակին նաև 2013 և 2014 թվականներին: