Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել դիտորդների գործունեությանը խոչընդոտելու առնչությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել խորհրդարանի պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Վարդան Խաչատրյանի գործունեությանը խոչընդոտելու առնչությամբ, ովքեր որպես դիտորդներ են հանդես եկել նախագահական ընտրություններին փետրվարի 19-ին, ինչպես նաեւ լրագրող Լուսինե Բարսեղյանի գործունեությանը խոչընդոտելու առնչությամբ` բռնության կիրառությամբ: Այդ մասին հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը:



Տվյալ փաստով քրեական գործ է հարուցվել 149 հոդվածի երրորդ կետով (խոչընդոտում ընտրական իրավունքի իրականցմանը, ընտրական առաքելության աշխատանքին կամ մարդկանց կողմից իրենց լիազորությունների իրականացմանը, ովքեր մասնակցում են ընտրություններին` բռնության կամ այն կիրառելու սպառնալիքով): «Նախնական հետաքննությունը վարում է Հատուկ քննչական խումբը: Հետաքննության արդյունքների մասին կհայտնեն հավելյալ»,- հայտնել է Տռուզյանը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---