10 ամսում ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 22.7%-ով

10 ամսում ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 22.7%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017թ.հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 2.154.092 մարդ, որը 22.7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

Հոկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 231.909 մարդ՝ 2016թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.5 տոկոսով:

2017-ի հոկտեմբեր ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 220 726 մարդ՝ 7.4 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա հոկտեմբեր ամսվա ցուցանիշը:

2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 18.8 տոկոս աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 18 910 տոննա ապրանք, որը 42.2 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2017-ի հոկտեմբերին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11.183 մարդ: 2016 թվականի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 624 մարդ:

«Շիրակ» օդանավակայանում 2017-ի հունվար-հոկտեմբերին ուղևորահոսքը կազմել է 77. 072 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 7689 մարդ, ասվում է Քաղավիացիայի գլխավոր վարչության հաղորդագրության մեջ:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 19.2 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

Հայաստանի օդանավակայանների ուղևորահոսքը 2017-ի հունվար-սեպտեմբերին կազմել էր 1 922 183 մարդ, որը 24 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---