Երկրպագուները քննադատել են Մխիթարյանին «Չելսիի» հետ խաղում պարտության համար

Երկրպագուները քննադատել են Մխիթարյանին «Չելսիի» հետ խաղում պարտության համար

PanARMENIAN.Net - Սոցիալական ցանցերում դժգոհ են նոյեմբերի 5-ին «Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը «կարմիր սատանաների» աստղ Հենրիխ Մխիթարյանի անարդյունավետ խաղից:

«Չելսին» հաղթեց ՄՅՈւ-ին՝ 1:0 հաշվով։

ՄՅՈւ-ն երկու շաբաթ առաջ Հադերսվիլդի հետ խաղում պարտությունից հետո փորձում էր վերականգնել իր դիրքերը պարբերաբար հաղթանակներ գրանցած մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:

Հայ կիսապաշտպանն իր՝ դաշտում եղած ժամանակ պայքարել է խաղի ընթացքը բեկելու համար, սակայն Դորթմունդի նախկին աստղը Twitter-ում ենթարկվեց «հարձակման»:

«Մխիթարյանը խաղի սկզբից ոչինչ չի անում, և նա՝ իր դեմքի արտահայտությամբ, կարծես չի էլ թաքցնում դա»,- թվիթերյան մի օգտատիրոջ գրառումը մեջբերում է 101 Great Goals-ը:

«Ես շատ տխուր եմ, որ Մխիթարյանն ամիսներ շարունակ վատ է խաղում»,- գրել է մեկ այլ օգտատեր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---