Նորվեգիան հրաժարվել է զենք վաճառել Ադրբեջանին

Նորվեգիան հրաժարվել է զենք վաճառել Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Նորվեգիայի ԱԳ նախարարությունը հրապարակել է իր խորհրդարանական զեկույցը 2016-ին զենքի արտահանման վերաբերյալ: Զեկույցում ասվում է, որ 2016-ին Նորվեգիան մերժել է Ադրբեջանի հայտը պաշտպանական նշանակության սպառազինության գնման համար, գրում է Haqqin.az-ը:

Ադրբեջանի հետ միասին մերժում է ստացել նաև Իսրայելը և մի շարք այլ երկրներ:

Իր որոշումը Նորվեգիայի կառավարությունը բացատրել է նրանով, որ «Նորվեգիան դեմ է զենքի և զինամթերքի վաճառքին այն երկրներին, որտեղ պատերազմ է գնում պետությունների միջև կամ կա քաղաքացիական պատերազմի վտանգ»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բաքուն ցանականում է իրանական հրթիռներ ձեռք բերել, Թեհրանը վաճառել չի ուզում:Իրանական բալիստիկ հրթիռներն Ադրբեջանի համար ամենացանկալի սպառազինություն են 2016-ի սեպտեմբերից ի վեր, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանն ունի ռուսական «Իսկանդեր» համակարգեր:

Ընթերցեք նաև.Eurasianet. Բաքուն ցանականում է իրանական հրթիռներ ձեռք բերել, Թեհրանը վաճառել չի ուզում

 Ուշագրավ
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
---