Սերբիան կոչ է արել ԵԱՀԿ-ին դատապարտել Կոսովոյի անկախության հռչակումը

PanARMENIAN.Net - Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչը կոչ է արել ԵԱՀԿ անդամներին դատապարտել Կոսովոյի անկախության հռչակումը: «Մենք կոչ ենք անում դատապարտել անկախության միակողմանի եւ անօրինական հռչակումը Պրիշտինայի իշխանությունների կողմից` հաստատելով ԵԱՀԿ հիմնական սկզբունքներն ու արժեքները: Մասնակից-երկրները պետք է իրենց պարտքը կատարեն»,- հայտարարել է Երեմիչը ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին, որը գումարվել է Սերբիայի խնդրանքով:



Սերբիայի ԱԳՆ ղեկավարը նաեւ կոչ է արել քննադատել այն երկրներին, ովքեր հայտարարել են Կոսովոյի անկախությունը ճանաչելու մտադրության մասին, եւ նշել է, որ այդ գործողությունները հակասում են միջազգային համաձայնագրերին, այդ թվում ՄԱԿ-ի Կանոնադրությանը: Ընդ որում, դիվանագետը նշել է, որ Սերբիան պատրաստ է ցանկացած պահի, ցանկացած տեղում եւ ցանկացած ձեւով բանակցություններ սկսել Պրիշտինայի հետ Կոսովոյի ապագա կարգավիճակի վերաբերյալ փոխադարձ ընդունելի որոշում կայացնելու համար: «Սերբիան չի համաձայնվել, չի համաձայնվում եւ չի համաձայնվի ապագայում Կոսովոյի անկախության հետ: Սերբիան եւ Մեթոխիան պետք է մնան Սերբիայի կազմում ընդմիշտ»,- ընդգծել է Վուկ Երեմիչը, հաղորդում է Associated Press-ը:



Փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանը միաձայն հռչակել է տարածաշրջանի անկախության հռչակագիրը: Բելգրադն անվավեր է ճանաչել անկախության հռչակումը եւ կոչ է արել միջազգային հանրությանը «անվավեր ճանաչել այն` որպես միջազգային իրավունքին հակասող»: Ռուսաստանը հայտարարել է, որ պնդելու է, որպեսզի Կոսովոյի անկախության կարգավիճակի ինքնահռչակումը չեղյալ համարվի, ինչպես նաեւ, որպեսզի ապահովվեր Կոսովոյի բնակչության այն հատվածի անվտանգությունը, որը չի պաշտպանի Սերբիայի տարածաշրջանի անջատումը: Կոսովոյի անկախությունը արդեն ճանաչել են Ավղանստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան եւ Ֆրանսիան, Ավստրալիան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---