Էնդի Սերկիսը՝ BBC-ին. Արդյո՞ք թվային տեխնոլոգիաները կփոխարինեն դերասանին

Էնդի Սերկիսը՝ BBC-ին. Արդյո՞ք թվային տեխնոլոգիաները կփոխարինեն դերասանին

PanARMENIAN.Net - BBC-ն զրուցել է հայազգի դերասան Էնդի Սերկիսի հետ ֆիլմարատադրության մեջ թվային տեխնոլոգիաների դերի մասին: Պարբերականը նշում է, որ Սերկիսն աշխարհի ամենապրոֆեսիոնալ դերասաններից է:

«Մատանիների տիրակալը» ֆիլմում Գոլումին մարմնավորած դերասանը նկարահանվել է նաև 20th Century Fox-ի հայտնի «Կապիկների մոլորակը» ֆիլմաշարում, որտեղ կապիկներին մարմնավորող դերասանների դիմախաղն ու էմոցիաները ստացել են համակարգչային գրաֆիկայի միջոցով:

«Թվային տեխնոլոգիաները մի օր կարող են ամբողջությամբ փոխարինել դերասաններին, դրանք կարող են փոխարինել բոլորին՝ բոլոր գործերում: Բայց ես որևէ լավ բան չեմ տեսնում նրա մեջ, որ մեր փոխարեն ամեն ինչ անեն ալգորիթմերը», - հարցազրույցում ասել է դերասանը:

Էնդի Սերկիսը Մեծ Բրիտանիայում բնակվող դերասան է, ռեժիսոր և հեղինակ: Նա ավելի քան 30 ֆիլմում է նկարահանվել, բայց առավել հայտնի է իր անիմացիոն կերպարներով: Դերասանը «Ոսկե գլոբուս» է ստացել «Լոնգֆորդ» բրիտանական հեռուստատեսային ֆիլմում սերիական մարդասպանի դերի համար, նաև նոմինացվել է BAFTA-ի ու «Էմմի» մրցանակի: Սերկիսի մայրը անգլուհի է, հայրը՝ Կլեմենտ Սերկիսը, իրաքահայ գինեկոլոգ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---