Շախմատի Հայաստանի հավաքականները ձախողել են Եվրոպայի առաջնությունը 7 նոյեմբերի 2017 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Հերսոնեսում (Կրետե) ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը Լեւոն Արոնյանի բացակայությամբ չկարողացավ հաղթել Սերբիային՝ 2:2: Գաբրիել Սարգսյանը հաղթանակ տարավ երկրորդ խաղատախտակի առջև, Սերգեյ Մովսեսյանը և Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Հովհաննես Գաբուզյանը պարտվեց վերջին խաղատախտակի առջև: Հավաքականը վաստակած 10 միավորով 12-րդ հորիզոնականում է, ինչը վերջին տարիների ամենավատ արդյունքն է։ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Ադրբեջանի ընտրանին։ Կանանց հավաքականը զբաղեցրել է իններորդ տեղը: Եզրափակիչ տուրում մեր թիմը խոշոր՝ 0.5:3.5 հաշվով զիջեց Ռուսաստանի հավաքականին: Միայն Լիլիթ Գալոյանը երրորդ խաղատախտակի առջև կարողացավ ոչ-ոքի խաղալ: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանը պարտություն կրեցին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |