Ադրբեջանում պարեկային շներին կսովորեցնեն արձագանքել հայերեն խոսքին 7 նոյեմբերի 2017 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում պարեկային շներին կվարժեցնեն արձագանքել հայերեն խոսքին: Այդ մասին ասել է Ադրբեջանի կինոլոգների կենտրոնի մարզիչ-կինոլոգ Մովժուդ Ասկերովը: Ըստ նրա, այժմ Կինոլոգների կենտրոնում շները վարժեցվում են ադրբեջաներեն լեզվով: Այսինքն, շները կատարում են ադրբեջաներենով տրված հրահանգները: Ասկերովը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է վարժեցնել շներին այնպես, որ նրանք արձագանքեն հայերեն խոսքին, գրում է 1news.az-ը femida.az-ի վրա հղումով: «Դա հիմնականում վերաբերում է պարեկային շներին, որպեսզի նրանք հայերեն խոսակցություն լսելիս կարողանան զգուշացնել զինվորներին, որ թշնամի է մոտենում», - ասել է նա: Նա նաև նշել է, որ նախկինում այլ երկրների բանակներում կամիկաձե շներ կային, որոնց օգտագործում էին թշնամու տեխնիկան ոչնչացնելու համար: Սակայն, ըստ նրա, ադրբեջանական բանակում այդպիսի շներ չկան: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |