Մոսկվայում կբացվի «Մայր Հայաստան» հուշարձանի հեղինակ Արա Հարությունյանի գործերի ցուցահանդեսը 7 նոյեմբերի 2017 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի Ժամանակակից պատմության կենտրոնական պետական թանգարանում «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» շրջանակում կբացվի Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ, «Մայր Հայաստան» հուշարձանի հեղինակ Արա Հարությունյանի գործերի ցուցահանդեսը: «Արևը քարի մեջ» կոչվող ցուցահանդեսում կներկայացվի Հարությունյանի ավելի քան 70 աշխատանք, ինչպես նկարչի ընտանիքի արխիվից, այնպես էլ՝ մասնավոր հավաքածուներից, կներկայացվեն նաև արխիվային նյութեր և Հարությունյանի անձնական իրերը, գրում է Rusarminfo-ն: Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 24-ը: Արա Հարությունյանը Երևանի խորհրդանիշը դարձած «Մայր Հայաստան» հուշարձանի հեղինակն է, ինչպես նաև 40-ից ավելի հուշարձանների, հուշակոթողների և ճարտարապետական ձևերի և քանդակների համալիրների Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ֆիլիպիններում և այլուր: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |