20 փետրվարի 2008 - 04:05 AMT
Ձայների 70 տոկոսի հաշվարկի արդյունքներով, Սերժ Սարգսյանը հավաքել է ձայների 55,7 տոկոսը
4:00-ի դրությամբ, Հայաստանի ԿԸՀ-ն հաշվել է քվեաթերթիկների 70 տոկոսը` 1 235 308 քվեաթերթիկ: Ընտրողների ձայները նախագահական ընտրություններին հետեւյալ տեղաբաշխումն ունեն.

Արթուր Բաղդասարյան` «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար- 17,3 տոկոս

Արտաշես Գեղամյան` «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար- 0,42 տոկոս

Տիգրան Կարապետյան` Ժողովրդական կուսակցության ղեկավար- 0,55 տոկոս

Արամ Հարությունյան` «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար- 0,25 տոկոս

Վահան Հովհաննիսյան` «Դաշնակցության» Բյուրոյի անդամ, խորհրդարանի փոխխոսնակ- 5,8 տոկոս

Վազգեն Մանուկյան` Ազգային-ժողովրդավարական միության ղեկավար- 0,85 տոկոս

Արման Մելիքյան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական- 0,23 տոկոս

Սերժ Սարգսյան` Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար- 55,7 տոկոս

Լեւոն Տեր-Պետրոսյան` Հայաստանի առաջին նախագահ- 18,9

ԿԸՀ տվյալներով, արդեն սկսվել է Երեւանի ընտրատեղմասերի ձայների հաշվարկը: