Լապշին. XXI դարի ֆաշիզմ՝ Բաքվի ԶԼՄ-ները «հաշվարկում են» ՌԴ առաջին դեմքերի հայկական արյան տոկոսը

Լապշին. XXI դարի ֆաշիզմ՝ Բաքվի ԶԼՄ-ները «հաշվարկում են» ՌԴ առաջին դեմքերի հայկական արյան տոկոսը

PanARMENIAN.Net - 7 ամիս ադրբեջանական բանտում անցկացրած ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը իր LiveJournal-ում գրում է, որ ադրբեջանցիները, վրդովված լինելով այն փաստից, որ ՌԴ-ն պաշտպանում էր իր իրավունքները բանտարկության ժամանակ, իրենց ադրբեջանալեզու կայքերում սկսել են փնովել ՌԴ առաջին դեմքերին: Բլոգերը հավելել է, որ իր ադրբեջանցի ընկերները նմանատիպ հոդվածների հղումներ են տրամադրել իրեն:

Լապշինը հավելում է, որ սկզբից փնովում էին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային, իսկ հիմա հասել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին՝ նրան բառացի անվանելով «ՌԴ հայ ԱԳ նախարար»: Եվ դա անում են միանգամայն պաշտոնական լրատվամիջոցները՝ Turan News-ն, օրինակ:

«Հոդվածում հատուկ շեշտվում է Սերգեյ Լավրովի ազգությունը՝ չէ որ Ադրբեջանի վերաբերմունքը հայերի հանդեպ վաղուց է հայտնի: Այնպիսի տպավորություն է, որ ով առնչություն ունի հայ ժողովրդի հետ, արդեն իսկ հանցագործ է: Եվ դա տեղական ԶԼՄ-ները մտցնում են քաղաքացիների գլուխները՝ թշնամու կերպար ստեղծելով: Շատ է հիշեցնում Հիտլերի ռասայական տեսությունը հրեաների և սլավոնների վերաբերյալ, ինչպես նաև պետության բոլոր խնդիրները հրեաներին վերագրելու մոլուցքը»,-գրում է Լապշինը:

Լապշինը հիշում է նաև, թե ինչպես էր իրեն հարցաքննող քննչական խմբի ղեկավար Վուղար Նասիբովը փորձում իրեն համոզել, որ ինքը՝ Լապշինը, հայ է, և այն հայի ապօրինի զավակը, որի հետ նրա մայրը ծանոթ է եղել Սվերդլովսկում սովորելու տարիներին՝ 1970-ին:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---