Mundo Deportivo. «Ռեալը» մտադիր է գնել Նեյմարին Ռոնալդուի հետ պայմանագրի ավարտից հետո

Mundo Deportivo. «Ռեալը» մտադիր է գնել Նեյմարին Ռոնալդուի հետ պայմանագրի ավարտից հետո

PanARMENIAN.Net - «Ռեալը» մտադիր է գնել «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարին Ռոնալդուի հետ պայմանագրի ավարտից հետո՝ 2021-ին կամ ավելի շուտ:

Մադրիդի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն հանդիպել է Նեյմարի հոր և շփվել է ֆուտբոլիստի գործակալ Վագներ Ռիբեյրոյի հետ, գրում է eurosport-ը Mundo Deportivo-ի վրա հղումով:

Բրազիլացի հարձակվողը գոհ է «ՊՍԺ»-ի տրամադրած պայմաններից, սակայն հեռանկարում կարող է համաձայնություն տալ «Ռեալ» տեղափոխվելուն:

Նեյմարի պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ գործում է մինչև 2022 թվականը: Փարիզեցիները ձեռք են բերել բրազիլացի ֆուտբոլիստին 2017-ի ամռանը «Բարսելոնայից» ռեկորդային 222 մլն եվրոյով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---