Արոնյանը և Սարգսյանը ԵԱ-ում անհատական մեդալներ են նվաճել

Արոնյանը և Սարգսյանը ԵԱ-ում անհատական մեդալներ են նվաճել

PanARMENIAN.Net - Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում (Կրետե) գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի առջև լավագույն արդյունքն է ցույց տվել:

Հայաստանցի շախմատիստը 7 հնարավորից վաստակել է 4,5 միավոր՝ ետևում թողնելով ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին և չեխ Դավիթ Նավարային:

Երրորդ խաղատախտակի առջև Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը, 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, ցույց է տվել երկրորդ արդյունք: Առաջին տեղում ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովն է, երրորդում՝ լեհ Կասպեր Պիորուն, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---