Հայկական արմատներով սաուդացի արքայազնը $1 մլրդ է կորցրել ձերբակալության պատճառով

Հայկական արմատներով սաուդացի արքայազնը $1 մլրդ է կորցրել ձերբակալության պատճառով

PanARMENIAN.Net - Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ հայկական արմատներով միլիարդատեր սաուդացի արքայազն Վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազիզի կարողությունը պակասել է 1,22 մլրդ դոլարով նրան պատկանող Kingdom Holding Co ընկերության բաժնետոմսերի անկման պատճառով:

Բաժնետոմսերի անկման պատճառ է հանդիսացել արքայազնի և թագավորական ընտանիքի մի շարք անդամների ձերբակալությունը: Ձերբակալվել են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, գրում է Lenta.ru-ն Bloomberg-ի վրա հղումով:

Սաուդյան Արաբիայի կենտրոնական բանկը խնդրում է բանկերին սառեցնել ձերբակալվածների հաշվեհամարները կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում:

Նոյեմբերի 5-ին Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի մեջ մեղադրանքով 11 արքայազն է ձերբակալվել, տասնյակ գործող և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Ձերբակալություններն իրականացրել է Ազգային հակակոռուպցիոն կոմիտեն, որի ղեկավար է վերջերս նշանակվել գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը:

Վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազիզy ծնվել է 1955-ին Սաուդյան Արաբիայում սաուդացի արքայազն Թալալի և լիբանանցի Մոնա ալ Սոլհիի ընտանիքում: Ալ Վալիդ արքայազնի պապը, Սաուդյան Արաբիայի հիմնադիր և երկրի առաջին թագավոր Աբդել Ազիզ իբն Սաուդը արդեն հասուն տարիքում ամուսնացել է Հայոց ցեղասպանությունից փրկված հայ աղջկա հետ՝ Մունաիր անունով, հայտնում է Rusarminfo-ն:

«Մունաիրը 12 տարեկանում ներկայացվել է Իբն Սաուդին, իսկ հետագայում դարձել է նրա սիրելի կինը և 2 որդի պարգևել նրան՝ Թալալին և Նավաֆին»,-ասվում է Սաուդյան Արաբիայի գծով հայտնի մասնագետ Ջոզեֆ Քեշիշյանի «Իշխանությունն ու իրավահաջորդությունը արաբական մենապետություններում» գրքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---