Twitter-ը կրկնապատկել է մեկ գրառման թույլատրելի նիշերի քանակը

Twitter-ը կրկնապատկել է մեկ գրառման թույլատրելի նիշերի քանակը

PanARMENIAN.Net - Միկրոբլոգերի Twitter ծառայությունը կրկնապատկել է թույլատրելի նիշերի քանակը մեկ գրառման մեջ՝ 140-ից հասցնելով 280-ի:

«Փորձնական շրջանի արձագանքները վկայում են, որ օգտատերերը գոհ են նիշերի քանակի ավելացումից, քանի որ առավել ազատ են արտահայտվելու իմաստով և կարող են ավելի լավ բովանդակություն գտնել Twitter-ում»,-ասել են ընկերությունում:

Թեստավորումն անցկացվել է աշխարհի բոլոր հիմնական լեզուներով, բացառությամբ չինարենի, ճապոներենի և կորեական լեզվի, քանի որ գրության առանձնահատկությունների շնորհիվ այդ լեզուներով տեղեկատվության փոխանցումը նիշերի ավելի սահմանափակ քանակ է պահանջում: Twitter-ի հեղինակ Ջեկ Դորսին իր հերթին նշել է, որ 140 նիշի սահմանափակումն առաջին հերթին օպտիմալ չէր գերմաներենի համար, գրում է Deutsche Welle-ն:

Նոր ձևաչափն առաջին անգամ փորձարկվել է 2017-ի սեպտեմբերին, իսկ մի շարք օգտատերեր բավականին հոռետեսորեն էին վերաբերվել նորամուծությանը:

Հոկտեմբերի տվյալներով Twitter-ից առնվազն ամիսը մեկ օգտվում է 330 մլն մարդ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---