ՀՀ ԿԸՀ-ն նախնական տվյալներով, Հայաստանի նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը

PanARMENIAN.Net - Հայաստանի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական տվյալները: Ինչպես հայտարարել է ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, մշակվել են 1 669 818 ընտրողների քվեները, որոնք, մասնավորապես, բաշխվել են հետեւյալ կերպ:



Արթուր Բաղդասարյան` «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ-272 256 քվե



Արտաշես Գեղամյան` «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ-7 473 ձայն



Տիգրան Կարապետյան` «Ժողովրդական կուսակցության» առաջնորդ-9 754 քվե



Վահան Հովհաննիսյան` ՀՅԴ անդամ, խորհրդարանի փոխխոսնակ-100 876 քվե



Վազգեն Մանուկյան` Ազգային-Ժողովրդավարական միության առաջնորդ-20 939 քվե



Արման Մելիքյան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական- 4 359 ձայն



Սերժ Սարգսյան` Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ, վարչապետ-863 544 քվե



Լեւոն Տեր-Պետրոսյան` Հայաստանի առաջին նախագահ-351 306 քվե



Այդպիսով, ԿԸՀ նախնական տվյալներով, Հայաստանի նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---