ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում կքննարկեն ղարաբաղյան կարգավորումը

ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում կքննարկեն ղարաբաղյան կարգավորումը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը կքննարկվի Վիեննայում՝ ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստի շրջանակում: Նախարարների հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 7-8-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, հայտնում է կազմակերպության գործող նախագահի մամուլի ծառայությունը:

«ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության հիմնական գերակայությունները, որոնք քննարկվելու են հանդիպման ժամանակ, լինելու են ԵԱՀԿ տարածքում հակամարտության գոտիներում լարվածության նվազեցումը, պայքարը ծայրահեղականության և ահաբեկչության դեմ, ինչպես նաև կազմակերպության շրջանակում վստահության վերականգնումը: Սակայն, չնայած, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հանդիպման առանձին թեմա չի լինելու, պատվիրակությունները հնարավորություն կունենան անդրադառնալու այդ հարցին իրենց ավանդական հայտարարություններում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության, նախորդ տարիներին ԱԳՆԽ շրջանակներում եղել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումներ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ:

Վիեննայում նախագահելու է Ավստրիայի գործող ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարող է հանդիպել իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ նոյեմբերի 16-ին Մոսկվայում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունների շրջանակում:Մամեդյարովը նշել է, որ հանդիպելու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ նոյեմբերի 16-ին Մոսկվայում: Ըստ նրա, նոյեմբերի 15-ին այցով Մոսկվա կժամանեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և վերջինիս հետ հանդիպում կարող է կազմակերպվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման շրջանակում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---