Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է հայ ժողովրդին Ղարաբաղյան շարժման 20-ամյակի կապակցությաբ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին Ղարաբաղյան շարժման 20-ամյակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի հայրենակիցներ, այսօր հիշարժան օր է` Ղարաբաղյան շարժման մեկնարկի 20-ամյա տարեդարձը: Այդ շարժումն Արցախի ժողովրդի ինքնորոշման համար մղած պայքարի նորագույն փուլն է, որով նշանավորվեց մեր ազգային զարթոնքը: Ղարաբաղյան շարժումը խաղաղ եւ օրինական պահանջի արտահայտում էր: Դրան հակադարձվեցին կոտորածներ, տեղահանումներ եւ լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Մեզ պարտադրած պայմաններում այն վերաճեց ազգային-ազատագրական ինքնապաշտպանական պատերազմի:



Արցախյան ազատամարտը տվեց բազմաթիվ հերոսներ եւ պահանջեց անդառնալի զոհեր: Սակայն այն նաեւ կոփեց մեր ժողովրդի կամքն ու խորացրեց անկախության այլընտրանքի բացակայության համոզմունքը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն այլեւս ոչ միայն ազգային ինքնության պահպանման միջոց է, այլեւ` սեփական հողում խաղաղ զարգանալու միակ իրական երաշխիքը:



Շարժման հասակակիցների սերնդին անծանոթ է անկախությունից տարբերվող որեւէ այլ կարգավիճակ: Պետական շինարարության գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արձանագրել է լուրջ նվաճումներ: Դրանք են եւ՛ պետական կառույցների կայացածությունը, եւ՛ ժողովրդավարության ամրապնդումը, եւ՛ տնտեսության աճն ու արդյունավետությունը:



Եվս մեկ անգամ շնորհավորելով Ղարաբաղյան շարժման 20-ամյակի կապակցությամբ` իմ անկեղծ երախտիքն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր արել եւ անում են ամեն բան Արցախի առաջընթացի համար: Մաղթում եմ խաղաղություն, բարգավաճում եւ նորանոր նվաճումներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական շինարարության մեջ»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---