20 փետրվարի 2008 - 17:03 AMT
Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները երթ են սկսել դեպի Հայաստանի ԿԸՀ-ի շենք
Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցները, հավաքվելով հանրահավաքի Երեւանի կենտրոնում, կազմակերպված երթ են սկսել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի ուղղությամբ: «Այսօրվա երթը խաղաղ բնույթ է կրում, մենք ժողովրդի անունից ԿԸՀ-ից պահանջում ենք գնահատել այն, ինչը նրանք ընտրություններ են անվանում: Մենք չպետք է ենթարկվենք սադրանքներին, եւ մենք պետք է մեզ վստահ եւ խաղաղ պահենք»,-հայտարարել է «Իմպիչմենտ» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը` դիմելով հանրահավաքի մասնակիցներին:

Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հերթին ասել է, որ ինքն ու իր կողմնակիցները գործողությունների հստակ ծրագրեր ունեն: «Թող չկասկածեն, որ մենք մեր ծրագրով լիարժեք հաղթանակի ենք հասնելու, թող հույս չունենան, որ կարող են մեզ հավասարակշռությունից հանել: Մենք մտադիր ենք հանգիստ եւ վստահորեն պայքարել»,- ասել է Տեր-Պետրոսյանը: Նախկին նախագահը հայտարարել է, որ այսօր նա եւ իր կողմակիցները հաղթանակ են տոնում ինչպես եւ 1996, 1998, 2003 թվականներին եւ մտադիր են օրենքի իշխանություն հաստատել երկրում, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:

Ներկա դրությամբ, հանրահավաքի մասնակիցները երթ են սկսել Մաշտոցի պողոտայով, Ամիրյանի փողոցով, Հանրապետության Հրապարակով, Նալբանդյան եւ Կորյուն փողոցներով` շարժվելով դեպի ՀՀ ԿԸՀ: