Գիտնականները տրանսգենային մաշկ են ստեղծել հիվանդ երեխայի համար 9 նոյեմբերի 2017 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի և Իտալիայի գիտնականներն ու բժիշկները 2 տարի առաջ կարողացել են բուլյոզ էպիդերմոլիզով հիվանդ տղայի մաշկը փոխել: Հաջողվել է փոխել մաշկի 80 տոկոսը՝ տղայի սեփական բջջիջներից ստացված տրանսգենային մաշկով: Հիվանդությունն մինչ օրս այլևս ի հայտ չի եկել: Բուլյոզ էպիդերմոլիզը գենետիկ հիվանդություն է, որին հատուկ են բշտիկների և էրոզիաների առաջացումը մաշկի վրա, ինչպես նաև մաշկի զգայունությունն ամենաանշան վնասվածքներին: Հիվանդությունը 3 տարատեսակ ունի: Հիվանդներն ուժգին ցավեր են ունենում, հաճախ են տառապում մաշկային վարակներով և ուռցքային հիվանդություններով: Nature-ին տված մամուլի ասուլիսում գիտնականները պատմել են, որ հիվանդի վիճակի կանխատեսումները բոլորովին լավատեսական չէին, նա կորցրել էր գրեթե ամբողջ էպիդերմիսը, տառապում էր դիստրոֆիայով, նրան մշտապես մորֆին էր հարկավոր: Էքսպերիմենտից 1 տարի առաջ նա սնվում էր միայն խողովակի միջոցով, բայց հիվանդը 7 տարեկան էր: Հոր մաշկը կամ արհեստական մաշկ օգտագործելու բոլոր փորձերն ապարդյուն էին և համարվում էր, որ այլևս շանս չկա: Այժմ, փոխպատվաստումից 2 տարի անց, նա ողջ է, լավ է զգում իրեն, սպորտով է զբաղվում, մաշկի վրա բշտիկներ չկան, գրում է N+1-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |