Լիբանանում սկսվող ճգնաժամը նոր վտանգներ է պարունակում տարածաշրջանի հայ համայնքի համար10 նոյեմբերի 2017 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև սրվող հակամարտությունը և դրա հետևանքով Լիբանանում սկսվող ճգնաժամը նոր վտանգներ են պարունակում տարածաշրջանի հայ և ընդհանրապես քրիստոնյա համայնքների համար: Միացյալ Նահանգներն իր հերթին կողմերին ուղղված խաղաղության կոչ է արել: Լիբանանի ճգնաժամը սկսվել է սունի Սաուդյան Արաբիայի և շիա Իրանի հակամարտության հետևանքով: Էլ Ռիադն արդեն կարգադրել է իր քաղաքացիներին լքել Լիբանանը, ինչը վերլուծաբանները բացասական նշան են համարում: «Մենք լավ հարաբերություններ ունենք վարչապետ Հարիրիի և Լիբանանի կառավարության հետ և չեմ ակնկալում որ մեր հարաբերությունները կփոխվեն: Մենք կոչ ենք անում խուսափել այդ շրջանում իրավիճակը սրելուց», - ասել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Հիդեր Նյուերթը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Արձագանքելով ճգնաժամին ԱՄՆ-ի՝ «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպությունն ընդգծել է, որ Լիբանանում հնարավոր պատերազմը ոչ միայն փախստականների նոր հոսք կառաջացնի այլև կաջակցի ահաբեկչական կազմակերպությունների հզորացմանը, մինչդեռ երկրի քրիստոնյա համայնքները կարող են պարզապես վերանալ: Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքը միշտ տուժել է տարբեր ուժերի բախումների պատճառով, հայտնվելով հակամարտող կողմերի միջև, «Ամերիկայի Ձայն»-ին տրված հարցազրույցում նշել է Իրաքի քրիստոնյա, հայ մոր և ասորի հոր դուստր, միանձնուհի մայր Օլգան.«Այսպես, երբ Իրաքի քրդերն անկախություն հռչակեցին, նրանք սկսեցին պայքարել Իրաքի պետության դեմ, իսկ մենք՝ քրիստոնյաներս, ինչպես միշտ նրանց միջև տուժեցինք»: Մայր Օլգայի խոսքով, ԻՊ ահաբեկիչների և այլ հակամարտությունների պատճառով տարածաշրջանի քրիստոնյա համայնքները բնաջնջվում են, ինչն անընդունելի է, չէ՞ որ հենց Մերձավոր Արևելքից է քրիստոնեությունն աշխարհով մեկ տարածվել. «Հայերը, ասորիները, խալդերը բոլորս առաջին դարի քրիստոնյա ենք»: Ըստ մայր Օլգայի, Մերձավոր Արևելքը, որն անցյալում քրիստոնյա տարածաշրջան էր, չպետք է զրկվի իր քրիստոնյա համայնքներից և այդ հարցում դեր ունի ողջ երկրագնդի մարդկությունը,: Նա կոչ է անում բոլորին՝ օգնել տեղի քրիստոնյաներին.«Յուրաքանչյուրը չէ, որ կարող է ֆինանսական աջակցություն ցուցաբերել կամ քաղաքական ձայն բարձրացնել, սակայն, յուրաքանչյուրը կարող է աղոթել: Մեր բոլոր եկեղեցիներն ունեն նահատակներ, այնպես որ բոլորս կարող ենք դիմել նրանց և աղոթել, որ Մերձավոր Արևելքի մեր եկեղեցիները դիմակայեն»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |