Կապանի օդանավակայանը շահագործման կհանձնվի 2018-ի մայիսին10 նոյեմբերի 2017 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանը շահագործման կտրվի 2018 թվականի մայիսին: PanARMENIAN.Net ին այս մասին հայտնեց Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը: Ավելի վաղ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարել էր, որ 2017 թվականի առաջին կիսամյակում մեկնարկել են Կապանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները, որոնց համար $2 մլն է հատկացվել: Մարզպետը հայտնել էր նաև, որ Կապան-Երևան և հակառակ ուղղությամբ չվերթների համար չեխական ավիաընկերությունից 5,5 մլն եվրո արժողությամբ L-410 մակնիշի 19 տեղանոց ինքնաթիռ են գնել: Ընթացիկ տարվա հոկտեմբերին առաջին օդանավը փորձնական վայրէջք էր կատարել Կապանի օդանավակայանում: Երևան-Կապան չվերթների տոմսերի նախնական գները 30-40 հազար դրամ են սահմանվել: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |