Ագարակաձորում ներդրվել է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ10 նոյեմբերի 2017 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացվող` Հայաստանում էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրի շրջանակում, շարունակում է գյուղերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը։ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ագարակաձոր գյուղում ծրագրի առաջին փուլով տեղակայվել է 51 LED լուսարձակ՝ լուսավորելով 1785մ երկարությամբ տարածք: Լուսավորվել են գյուղի հիմնական փողոցները՝ մանկապարտեզ, դպրոց, մշակույթի տուն և գյուղապետարան տանող ճանապարհները։ Սահմանապահ և հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը էկոգյուղերի ցանցի ստեղծման կարևոր քայլերից է: Այս կերպ հնարավոր կլինի այդ գյուղերն ինտեգրել մի գործընթացում, որի հիմքում կայուն զարգացման չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչներն են: Ծրագրի արդյունքում էապես կկրճատվեն համայնքի բյուջետային ծախսերը, կլինեն խնայողություններ, որոնք կարող են ուղղվել այլ խնդիրների լուծմանը: Ժամանակակից էներգախնայող համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը և գյուղի բնակիչները: «Համայնքների զարգացումը շարունակում է ռազմավարական նպատակ մնալ մեզ համար: Տարիների մեր գործակցության շրջանակում այդ ուղղությունը եղել ու մնում է թիրախավորված: Այս ծրագրերի հիմքում ոչ թե կարճաժամկետ աջակցությունն է, այլ գյուղն ու հողի մշակին երկրում ամուր պահելը: Իրականացված աշխատանքի ծավալն ու ներդրված գումարի չափը կարևոր բաղադրիչներ են, սակայն կա ավելի կարևոր նպատակ. լավ արարքներն ընդօրինակվելու սովորություն կարող են դառնալ: Գուցե դրա համար ժամանակ ու կամք է հարկավոր, բայց վստահ եմ, որ վաղվա սերունդը գնալու է այդ ճանապարհով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:Գյուղի փողոցները կլուսավորվեն ամռանը՝ 21:00-ից մինչև 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 01:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի նաև ամբողջ գիշեր: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |