Իրաքում ԻՊ հետ կապված 200 ադրբեջանցի կին է ձերբակալվել

Իրաքում ԻՊ հետ կապված 200 ադրբեջանցի կին է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Իրաքի բանակը 512 ռուսաստանցի և 200 ադրբեջանցի կանանց է ձերբակալել՝ «Իսլամական պետության» անդամ լինելու կասկածանքով: Այդ մասին հայտարարել է իրաքցի պատգամավոր Վիան Դահիլը:

«512 ռուսաստանցի կին է ձերբակալվել և 200 ադրբեջանցի՝ նրանք բանտ են ուղարկվել որպես ԻՊ անդամներ»,-գրել է խորհրդարանականն իր Twitter-ում:

Չի նշվում, թե որտեղ են ձերբակալվել կանայք և որ ժամանակահատվածի տվյալների մասին է խոսքը:

Աղբյուրն Իրաքի պաշտպանության նախարարությունում իր հերթին հայտարարել է, որ 512 ռուսաստանցի կանանց ձերբակալության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ձերբակալվածներ կան, բայց նրանք անհամեմատ քիչ են և տարբեր ազգությունների կանայք են»,-ասել է աղբյուրը:

Ըստ նրա, Մոսուլի համար ճակատամարտում Իրաքի բանակին չհանձնված ԻՊ անդամները սպանվել են ավիահարվածների ընթացքում: Մոսուլն ազատագրվել է 2017-ի հուլիսին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայում գործող «Ջեբահթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման կազմում բազում ադրբեջանցիներ կան: Ավելին, ոմանք նաև դաշտային հրամանատարներ են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---