Եվրախորհրդարանը ցանկանում է օգնել Հայաստանին ավելի ժողովրդավարական երկիր դառնալ

PanARMENIAN.Net - «Եվրախորհրդարանը ցանկանում է օգնել Հայաստանին ավելի ժողովրդավարական երկիր դառնալ: Հայաստանը շատ մոտ է Եվրամիությանը եւ մենք հաճելիորեն զարմացած ենք փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին բնակչության մեծ ակտիվությամբ»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Մարի Ան Իսլեր Բեգինը: Նրա խոսքերով, Հայաստանի ներգրավումը Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրում հանդիսանում է հավաքված խնդիրները հաղթահարելու հոյակապ միջոց: «Եվրոպական հարեւանությունը նպատակ ունի կարգավորելու խնդիրները Ադրբեջանի հետ, նորմալ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ եւ բացել հայ-թուրքական սահմանը»,- նշել է նա: Մարի Ան Իսլեր Բեգինը նաեւ ընդգծել է, որ Եվրախորհրդարանը կանի հնարավոր ամեն ինչ այդ նպատակին հասնելու համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---