Շերը կոչ է արել աջակցել Ցեղասպանության մասին նոր ֆիլմին10 նոյեմբերի 2017 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել բոլորին սատարել և դիտել Հայոց ցեղասպանության մասին «Բնաջնջման մտադրությունը» (Intnent To Distroy) ֆիլմը: Այդ մասին երգչուհին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Մրցանակի արժանացած Հայոց ցեղասպանության մասին Intent to Destroy ֆիլմը, որը ստեղծել է իմ թանկագին բարեկամ Էսրայելյանը (պրոդյուսեր Էրիկ Էսրայելյան), նոյեմբերի 10-ից հնարավոր կլինի դիտել Լոս Անջելեսի և Նյու Յորքի կինոթատրոններում: Խնդրում եմ՝ աջակցեք և «կատարեք խոստումը»,-գրել է Շերը: Intent to Destroy («Բնաջնջման մտադրությունը») փաստագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Նյու Յորքում նոյեմբերի 10-ին՝ Թրայբեքի միջազգային կինոփառատոնի շրջանակում:Ֆիլմում նկարահանվել են Ատոմ Էգոյանը, Քրիստիան Բեյլը, Մայք Մեդավոյը, Էրիկ Պողոսյանը, Սերժ Թանկյանը, Անժելա Սառաֆյանը, Շորե Ագդալուշը և ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: Որպես համապրոդյուսեր հանդես է եկել Էրիկ Էսրայելյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |