Ղուլյան. Արցախում տարկետում չկա, բոլոր պաշտոնյաների որդիները ծառայում են10 նոյեմբերի 2017 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Գիտությունն ու անվտանգությունը չպետք է հակադրել՝ ստիպված ենք համադրել: Այդ մասին հայտարարել է Արցախի հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթներին և դրա շուրջ ստեղծված աղմուկին՝ մասնավորապես, դասադուլներին: Նա հավելել է, որ անվտանգությունը շատ կարևոր է, բայց մենք չպետք է բաց թողնենք նաև գիտությունը, հայտնում է Panorama.am-ը: «Ես կարծում եմ, որ Հայաստանում անպայման կգտնեն այս հարցի ճիշտ լուծումը: Արցախում վաղուց է այդպես, որևէ տարկետման իրավունք չկա: Միայն առողջության հետ կապված հարցը կարող է երիտասարդին ազատել բանկից ծառայելու հանգամանքից: Անկախ նրանցից՝ երիտասարդները պետպատվերով են սովորում, թե մասնավոր բուհում, 18 տարեկանից գնում են բանակ»,- նշել է Ղուլյանը: «Ես չեմ ցանկանում անձնական օրինակներ բերել, բայց բոլոր պաշտոնյաների որդիները՝ Հանրապետության նախագահի որդուց սկսած՝18 տարեկանը լրանալուց հետո ծառայում են: Այո ծառայում են»,- ասել է Արցախի խորհրդարանի նախագահը: Նոյեմբերի 9-ին տարկետման իրավունքը վերացնող նոր օրենքի դեմ բողոքող ուսանողների հանդիպումը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ մոտ երկու ժամ է տևել: Ուսանողները համաձայնության չեն եկել վարչապետի և նախարարների հետ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |