Խավի. Մարզչի լիցենզիա կստանամ և մարզիչ կդառնամ10 նոյեմբերի 2017 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Քաթարի «Ալ Սադա» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Խավին հաստատել է, որ մտադիր է ավարտել ֆուտբոլիստի կարիերան: Նա հավելել է, որ մարզչի լիցենզիա կստանա և մարզիչ կդառնա: «Բախտս բերել է՝ խուսափել եմ վնասվածքներից: Կարծում եմ, իմ կարիերան ավարտին է մոտենում: Հիմա հասկանում եմ, որ սկսել եմ շուտ հոգնել, վերականգնվելն ավելի բարդ է դարձել: Անկասկած, սա իմ վերջին տարին է ֆուտբոլիստի կարգավիճակում: 2018-ին մտադիր եմ մարզչի լիցենզիա ստանալ և մարզիչ դառնալ»,-ասել է Խավին, գրում է Eurosport-ը Sport.es-ի վրա հղումով: Խավին հանդես է գալիս «Ալ Սադայի» կազմում 2015-ից: Նա մասնակցել է 38 հանդիպման և 11 գոլի հեղինակ դարձել: Նախկինում Խավին խոսել է «Բարսելոնան» գլխավորելու մտադրության մասին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |